Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՉՀԱՎԱՆԵՑ ՓՄՄ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 03,2003 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ ՉՀԱՎԱՆԵՑ ՓՄՄ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով երեկ կայացած դատական նիստում դատավոր Սարո Արամյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ փաստաբանի արտոնագիրն օրինական լինելու մասին Փաստաբանների միջազգային միության ներկայացրած գրությունն ինքը չի ընդունել, որովհետեւ այն պատշաճ կարգով չի ներկայացվել: Դատավորի պնդմամբ, նախ՝ գրությունը ստորագրել է ոչ թե միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, այլ՝ աշխատակազմի ղեկավարը: Բացի այդ, դատավորի ասելով, սխալ է նշված Հ.Արսենյանի արտոնագրի համարը, դրա թիվն էլ գրված է ընդամենը «թ.»-ով եւ այլն: Դատավորը՝ Արսենյանին հեռացնելու մասին իր որոշումը վերանայելու համար, թերեւս, ակնկալում է ավելի պատշաճ պատասխան: Մեզ հաջողվեց ճշտել, որ Փաստաբանների միջազգային միությունում հակառակ այս կարծիքի գտնում են, որ Ս.Արամյանին ուղարկված գրությունը պատշաճ է եղել, իսկ եթե դատարանին չի բավարարել այդ գրությունը կամ նրա բովանդակությունը, ապա՝ նա այդ փաստաթուղթը ստանալուց՝ սեպտեմբերի 29-ից, հետո բավական ժամանակ է ունեցել այդ հարցը Փաստաբանների միջազգային միության հետ լրացուցիչ անգամ ճշտելու համար: Ինչ վերաբերում է փաստաբանի արտոնագրի համարում եղած վրիպակին, ապա՝ այն, միության ներկայացուցիչների կարծիքով, ըստ էության, այնքան էլ էական չէր, որովհետեւ խնդիրը ոչ թե Հ. Արսենյանի արտոնագրի համարը, այլ՝ օրինականությունը ճշտելն էր, ինչն արվել է: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031