Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՍՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Հոկտեմբեր 08,2003 00:00

ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՍՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ Բաց նամակ ՀՀ ԱԺ-ին, կառավարությանը, Արագածոտնի մարզպետին Ձեզ դիմում են Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների, այսպես կոչված, հողի սեփականատերերը։ Հնարավոր չէ խոսքերով նկարագրել այն աղետը, որ այս տարի բաժին հասավ մեզ։ Դեռեւս մայիս172֊հունիս ամիսներին տարածաշրջանների հողի մշակները, մասնագետները ահազանգում էին մկնանման կրծողների վտանգի կապակցությամբ։ Սակայն իզուր։ Կառավարությունը գործնական ոչ մի քայլ չձեռնարկեց։ Շաբաթներ անց մկները բազմացան եւ ոչնչացրին այնքան դժվարությամբ աճեցրած հացահատիկի բերքը։ Առանձին համայնքներում գրեթե բերք չկա։ Մի ուրիշ ահավոր աղետ էր մորեխների հայտնվելը։ Ապարանի տարածաշրջանի շուրջ տասը համայնքներում մորեխները ոչնչացրին բերքի 60-70 %-ը։ Մորեխների դեմ գյուղնախարարության կազմակերպած ավիացիոն պայքարը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ ուշացած միջոցառում էր։ Հիմա գյուղացին շվարած սպասում է։ Մեծարգո պետական այրեր, գոնե մի անգամ իջեք ձեր փափուկ աթոռներից, գյուղ եկեք, ձեր աչքերով տեսեք աղետը։ Այս տարվա մնացած բերքը փրկելու մասին խոսելն ավելորդ է, քանի որ մկները ոչնչացնում են նաեւ կարտոֆիլը։ Չենք հավատում օգնություն տալու խոստումներին: Այդ օգնությունը չնչին է լինելու եւ էական նշանակություն չի ունենա։ Կարեւոր է եկող տարվա աղետի դեմն առնելը։ Այսօրվանից պետք է մտածել մկների ու մորեխների դեմ պայքարի միջոցառումների մասին։ Եթե նման միջոցառում չկազմակերպվի, ապա հայ գյուղացուն սպառնում է լիակատար սովը։ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների հողի սեփականատերերի անունից՝ Ս. ԱՂԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել