Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների ստվերային «պլանը»

Հոկտեմբեր 28,2003 00:00

Դպրոցների ստվերային «պլանը» Դժվար է ասել, արդյոք իրավացի են այն պետական այրերը, որոնք պնդում են, թե կրթությունն է ամենակոռումպացված ոլորտը: Բայց որ դպրոցից է սկսվում հասարակության այլասերումը՝ ակնհայտ է: Այս տարի հանրակրթական դպրոցներում, հավանաբար, սակագների տատանումներ չեն լինի: Ուսումնական պլանից բացի, կան նաեւ այլ՝ չգրված, բայց պարտադիր օրենքներ, որոնց կատարումը ծնողների սրբազան պարտքն է: Յուրաքանչյուր դասարանի վրա «պլան է դրված»։ Վերջինս արտահայտվում է հետեւյալ դրույքաչափերով։ Նշենք, որ խոսքը սովորական, ոչ «էլիտար» դպրոցների մասին է: Ուսուցչի տոն 11727172րդ դասարաններ172 ուրաքանչյուր աշակերտից միջինը 300172500 դրամ կամ քաղցրեղեն ու խմիչքներ։ 8172րդ դասարան172 յուրաքանչյուր դասարանից 3000 եւ ավելի դրամ կամ համարժեք նվեր։ 10172րդ դասարան172 յուրաքանչյուր դասարանից 5000 դրամ կամ համարժեք նվեր։ Նոր տարի 11727172րդ դասարան172 քաղցրեղեն, խմիչքներ, այլ բնամթերք կամ միջինը յուրաքանչյուր դասարանից 30001725000 դրամ կամ համարժեք նվեր+ անհատական նախաձեռնություն։ 8172րդ դասարան172 ցանկալի է քաղցրեղեն, խմիչքներ եւ համեղ ուտեստներ։ 10172րդ դասարան172 անհատական նվերներ։ Մարտի 8 11727172րդ դասարաններ172 պարտադիր ծաղկեփունջ +5000 դրամ կամ համարժեք նվերներ։ 8172րդ դասարան172 ծաղկեփունջ կամ 50001728000 դրամի սահմաններում գումար կամ նվեր՝ ցանկալի է ոսկեղեն։ 10172րդ դասարան172 ծաղկեփունջ+ միջինը 5000 դրամ տնօրենին։ Դասղեկին՝ նվեր կամ ոսկեղեն։ Ուսումնական տարվա վերջին 11727172րդ դասարաններ172 հանդեսներից հետո ճոխ «դեսերտի» կամ «գորյաչի» սեղան։ 8172րդ դասարան172 ավարտական քննություններից առաջ յուրաքանչյուր դասարանը՝ 50 դոլարին համարժեք դրամ։ 10172րդ դասարան172 «վերջին զանգ»՝ դասղեկին ոսկեղեն։ Տնօրենին քննություններից առաջ յուրաքանչյուր դասարանից 100 դոլար։ Գործում է նաեւ «հեռակա» ուսուցում, որը հասանելի է միայն ունեւորների երեխաներին։ Կա երկու տարբերակ՝ առաջինի դեպքում գործարքը իրականացվում է տնօրենի հետ։ Բարձր դասարանի աշակերտը կարող է մոռանալ դպրոցի ճամփան եւ քայլերն ուղղել միմիայն կրկնուսույցի մոտ՝ վերջում «գնելով» ավարտական վկայական։ Լավ ծանոթի դեպքում այս տարբերակն արժե 300 դոլար, առանց ծանոթի՝ 500 դոլար։ Երկրորդ տարբերակի դեպքում գումարը դասղեկի միջոցով բաշխվում է դասավանդող ուսուցիչների միջեւ՝ յուրաքանչյուրին 20 դոլարի չափով։ Այս դեպքում աշակերտը ֆիզիկապես ներկա է լինում դասարանում, բայց դասերը չի սովորում։ Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել