Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԴՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

Նոյեմբեր 13,2003 00:00

ՀՔԴՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ «Իմ՝ կուսակցության նախագահ դառնալու հանգամանքը չի ենթադրում, որ Խոսրով Հարությունյան նախագահի պարագայում այս կուսակցությունը պետք է արձանագրի իր քաղաքական լրջագույն եւ ամենամեծ հաջողությունը»,- ՀՔԴՄ երեկ կայացած համագումարում հայտարարեց Խոսրով Հարությունյանը։ Նա փաստեց, որ ինքն ու իր գործընկերներն այս փուլում կարեւորում են «ներկուսակցական կյանքի կայացումը», իբրեւ գրավական քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության՝ «երկարաժամկետ, մշտական եւ կայուն քաղաքական գործունեության»։ Առաջիկա տարիների համար որդեգրելով սույն գործելակերպը, ՔԴՄ առաջին դեմքը մերժում է «ցանկացած գնով կարճատեւ քաղաքական հաջողությունների հասնելը», որը մեր իրականությունում դրսեւորվում է քաղաքական ամուսնությունների ֆորմատով։ ՔԴՄ-ի համար պարոն Հարությունյանը «հավանական» չի տեսնում «ամուսնության որեւէ գործընթաց»։ Սակայն, քրիստոնեադեմոկրատները նաեւ բաց են համագործակցության համար. «Մենք կհամագործակցենք ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե ծրագրային դրույթները համընկնեն»։ Վերլուծելով ԱԺ ընտրությունների արդյունքները, ՔԴՄ առաջնորդը նաեւ արձանագրում է, որ «ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելը չէր որոշում կուսակցության անելիքը» եւ ընտրամարաթոնին մասնակցությունը նա համարում է կուսակցության համար ձեռքբերում, քանզի, արդյունքում՝ «բարձրացավ կուսակցության վարկանիշը եւ ՔԴՄ-ն հանրության համար այսօր օտարոտի չէ»։ Համագումարը, ՔԴՄ կանոնադրությունը հարմարեցնելով կուսակցությունների մասին նոր օրենքին, որոշում ընդունեց հասարակաքաղաքական միությունից վերագրանցվել իբրեւ կուսակցություն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել