Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇԻԼԱՇՓՈԹ

Հունվար 10,2004 00:00

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇԻԼԱՇՓՈԹ Ռուսական OPT հեռուստաընկերության հաղորդումների վերահեռարձակման ընթացքում թողարկվող գովազդային փաթեթների տնօրինման իրավունքը Հայաստանում պատկանում է «TV1» ՍՊԸ-ին։ Սովորական եւ հատկապես տոնական օրերին նկատվում են շեղումներ. OPT-ն արդեն անցել է համերգի կամ ֆիլմի շարունակությանը, իսկ Հայաստանում դեռեւս գովազդ է։ Նմանատիպ շեղումներ արձանագրել են նաեւ «Մուզ TV»-ի հեռուստադիտողները։ Ըստ «TV1» ՍՊԸ-ի, մեղավորը հենց OPT-ն է. «Իրենք գովազդի ժամերը տալիս են ու չեն պահպանում։ Ասենք, տվյալ պահի համար նախատեսում են 3 րոպե գովազդ, բայց տալիս են 2,5 րոպե»։ «TV1»-ից հավաստիացրին, որ հարցը հիմնականում լուծվել է եւ թերությունները հիմնականում ուղղված են։ Այլ վերահեռարձակողների մեկնաբանությամբ, խնդիրը «Գովազդի մասին» ՀՀ եւ ՌԴ օրենքների հակասություններն են, որոնցից առաջինով մեկ ժամվա ընթացքում ավելի շատ գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում, երկրորդով՝ քիչ։ Բովանդակային առումով ուշագրավ է «Գրանդ Քենդիի» գովազդը. ընկեր Ջուլիկի մանուկ սաները կոպտորեն ոտատակ են տալիս «ֆիրմա, իմպորտնի կանֆետը»։ Ըստ երեւույթին, Հայաստանում չկա փորձագետ, որը կորոշի՝ դա հակագովազդ է, թե ոչ: Համենայն դեպս ՀՌԱՀ վերահսկողական վարչության պետ Հայկ Ավետիսյանը մեր հարցմանը ի պատասխան հայտարարեց, թե դա իրենց գործը չէ։ «Գրանդ Հոլդինգից» առայժմ չհաջողվեց պարզաբանում ստանալ, չնայած իրենց խնդրանքի համաձայն, հարցերը գրավոր ուղարկել էինք։ Հուսով ենք, որ այդ ընկերության մեկնաբանությունները կներկայացնենք հաջորդիվ։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել