Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԳՐԱՎԵԼ

Ապրիլ 27,2005 00:00

ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՏԵՍԱԽՑԻԿԸ Անցած տարի ապրիլի 12-ի գիշերը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից առգրավված տեսախցիկը պատկանում էր լրագրող Կարապետ Խաչատրյանին: Նշենք, որ նա համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ,եւ 1994-ից սկսած՝ մշտապես նկարահանել Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքները, երթերը, ընտրական տարբեր հանդիպումները եւ այլն: 2004-ի ապրիլի 12-ին էլ՝ մինչեւ կեսգիշերն անց, նա իր անձնական տեսախցիկով նկարահանել էր տեղի ունեցող իրադարձությունները, սակայն քանի որ տեսաերիզն ավարտվում էր ու նաեւ լիցքավորման կարիք կար, տեսախցիկը թողել էր «Հանրապետության» գրասենյակում: …Կատարվածի մասին Կարապետ Խաչատրյանը իմացել էր միայն առավոտյան: Շուրջ մեկ ամիս անց տեղեկություն էր ստացել, որ տեսախցիկը գտնվել է, իրավապահները «Հանրապետությանը» հայտնել են, թե այն իրենց տրամադրության ներքո է: Սակայն սարքն այդպես էլ չի վերադարձվել: Մեր հարցին, թե դիմե՞լ է ոստիկանություն իր անձնական սեփականությունը վերադարձնելու խնդրանքով՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Ես մտածում էի, թե այն անպայման կվերադարձնեն «Հանրապետության» գույքի հետ միասին: Մի քանի անգամ՝ բանավոր եւ հետո գրավոր դիմեցի կուսակցությանը, եւ միշտ պատասխան էի ստանում, թե դիմել ենք ոստիկանություն՝ արձագանք չկա, թեեւ նաեւ այլ չվերադարձված գույք կա՝ միայն տեսախցիկը չէ: Ես նույնիսկ գրեցի, որ դա իմ աշխատանքային գործիքն է, ես աշխատում եմ պայմանագրով եւ այն ինձ խիստ անհրաժեշտ է»: Մեկ տարի ուշացումով այս բացահայտման նպատակը դիմելն էր իրավապահներին: Կարապետ Խաչատրյանն առաջարկեց՝ «Եթե տեսախցիկս չեն կարողանում վերադարձնել՝ գոնե հատուցեն դրա արժեքը, որ ես կարողանամ ձեռք բերել նորը եւ կարողանամ աշխատել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել