Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Մայիս 12,2006 00:00

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո պարոն նախագահ Մայիսի 3֊ին Երեւան-Սոչի չվերթի Ա320 ինքնաթիռի ուղեւորների ողբերգական մահը ցնցեց ողջ հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին։ Դաժան, սոսկալի աղետը կմնա մեր սրտերում իբրեւ անսփոփ ցավ, քանզի զոհվածների մի մասի մարմինները դեռեւս չեն գտնվել։ Դիմելով Ձեզ, խնդրում եւ առաջարկում եմ, որ Հայաստանի կառավարության միջոցներով պատրաստվի մի առանձին գերեզմանոց, որտեղ կամփոփվեն զոհերի աճյունները կամ նրանց մնացորդները։ Մեր այն հայրենակիցները, ովքեր չեն գտնի իրենց անհետ կորած հարազատներին, մխիթարություն կգտնեն այդ գերեզմանոցում։ Աստված չանի, որ մեր ազգը նորից ցնցվի ողբերգություններից։ Ես իմ կողմից եւ իմ միջոցներով Ադլերի ծովափին, որտեղ տեղի ունեցավ ողբերգությունը, կկանգնեցնեմ 4-5 մետրանոց հայկական տուֆե խաչքար եւ 3 մետրանոց տուֆե արծիվ՝ թեւը ջարդված, որ շտապող անցորդները կանգ առնեն այդտեղ եւ խոնարհվեն աղետի անմեղ զոհերի հիշատակի առջեւ։ «Երեխաների իրավունքների պաշտպանություն» մեր կազմակերպությունը պարտավորվում է, որ միշտ կպաշտպանի աղետից որբացած երեխաների իրավունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել