Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ

Մայիս 17,2006 00:00

Վախթանգ Դարչինյանը նախապատրաստվում է IBF-ի վարկածով թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանն այս օրերին Միացյալ Նահանգներում նախապատրաստվում է հունիսի 3-ին Լաս-Վեգասի «Թոմաս եւ Մակ Ցենտր»-ում մեքսիկացի Լուիս Մալդոնադոյի հետ կայանալիք մենամարտին, որում հայ բռնցքամարտիկը պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: «Red Stars Boxing» ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել է, որ Վիկը մայիսի 18-ից գտնվելու է «Red Stars»-ի մարզումային բազայում, որտեղ անցկացնելու է նախապատրաստության վերջին փուլը: Այդ ընթացքում նա նաեւ մարզումային-ստուգողական մենամարտեր է անցկացնելու 1-ին թեթեւագույն քաշային կարգում WBA-ի չեմպիոն Մարտին Կաստիլյոյի եւ 1-ին կիսաթեթեւ քաշում աշխարհի չեմպիոն Իսրայել Վասկեսի հետ: Հիշեցնենք, որ 30-ամյա Վախթանգ Դարչինյանը (նրա մականունը «Կատաղի ցուլ» է), ով սիրողական բռնցքամարտում մարզաձեւի այբուբենը յուրացրել է մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 25 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է մրցակիցներին, ընդ որում 20-ը՝ նոկաուտով: Լուիս Մալդոնադոյի մարզական կենսագրությունն այսպիսին է. 34 մենամարտ, 33 հաղթանակ (25-ը՝ ժամկետից շուտ), զրո պարտություն, 1 ոչ-ոքի: Մեքենաներ՝ Եվրոպայի չեմպիոններին Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը «Մետրոպոլ» հյուրանոցում ընդունեցին վերջերս Մոսկվայում կայացած ըմբշամարտի հունահռոմեական եւ ազատ ոճերի եւ կանանց Եվրոպայի առաջնությունների Հայաստանի ազգային հավաքականների չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Ստեղծված ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի առաջնության հաղթողներ Ռոման Ամոյանին եւ Կարեն Մնացականյանին նվիրեց մեկական «Նիվա» մեքենա, իսկ նրանց անձնական, հավաքականների մարզիչներին, բժշկին, առաջնությունը սպասարկած մրցավար Սամվել Հարությունյանին դրամական խոշոր պարգեւներ հանձնեց: Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել