Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մայիս 19,2006 00:00

ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ԼՍԱՐԱՆ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ Երեւանի
պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը հարստացավ եւս մեկ՝ գրադարանագիտության
մասնագիտացված կաբինետով: Երեկ տեղի ունեցավ այդ լսարանի բացումը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ջոն Էվանսի ներկայությամբ: Համակարգչային ֆակուլտետի բացման նախաձեռնությունը մշակույթի
ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանինն է, նրան աջակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Բոլորս գիտենք գրքի եւ գրադարանագիտության կարեւորությունը: Այս առումով
ուրախ ենք օգնել, թեկուզ համեստորեն, սակայն ակնկալիքով, որ գրադարանային գործն այսուհետու
ավելի խորությամբ կդասավանդվի»,- նախաձեռնությունն այսպես ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Իսկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի գիտական անձնակազմի կողմից դեսպանին
շնորհվեց Խ. Աբովյանի ոսկեզօծ մեդալ: Այս մեդալով պարգեւատրվեցին նաեւ բարերար Հակոբ
Վարդեւանյանը, ում հովանավորությամբ երեկ բացվեց նաեւ Հենրիկ Մալյանի արվեստանոցը,
եւ հրապարակախոս Խաչատուր Ազատյանը: Մշակույթի ֆակուլտետը հիմնադրվել է 1970-ին՝
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարլեն Միրզախանյանի նախաձեռնությամբ: Գրադարանագիտության
եւ մատենագրության բաժինն այժմ ունի 90 աշակերտ: «Այսօր մեծ տեղ են տալիս գրադարանային
գործին, դրան զուգահեռ ավելանում է այս բաժին դիմող ուսանողների թիվը»,- տեղեկացրեց
մշակույթի ֆակուլտետի փոխդեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեւորգ
Թադեւոսյանը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել