Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐԴԿԱՅԻ՞Ն ՉԵՆ

Մայիս 20,2006 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻ՞Ն ՉԵՆ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը
երեկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին պարգեւատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով՝
հասարակական-քաղաքական, մարդասիրական գործունեության եւ հայոց Ցեղասպանության դատապարտման
ուղղությամբ ծավալած աշխատանքի համար: «Չեմ կարող ինձ համարել այս մեդալի իրական
տերը, քանի որ այն տրվել է ՀՅԴ բյուրոյին՝ գործունեության ծավալի մեջ իմ ներդրման
համար: Իսկ այդ ծավալը մեկ անհատի, անգամ մեկ մարմնի արածը չէ, այլ «Հայ դատի»՝ ողջ
աշխարհով տարածված գրասենյակների, մեր բոլոր հայրենակիցների աշխատանքը»,- ասաց Վահան
Հովհաննիսյանը: Պարգեւատրման արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
– Եթե ԱԺ-ում վերաձեւումների արդյունքում կայուն մեծամասնություն ձեւավորելու
անհրաժեշտություն լինի՝ նոր մեծամասնություն կազմող միավորը պետք է դառնա կառավարող
կոալիցիայի անդա՞մ, թե՞ կարող է միանալ սոսկ քաղաքական հայտարարությամբ: –
Կարծում եմ՝ սոսկ քաղաքական հայտարարությամբ նույնպես հնարավոր է դա անել, քանի որ
մինչեւ ընտրությունները մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, իսկ մինչեւ իրական նախընտրական
փուլի սկիզբը՝ դրանից էլ քիչ: Կարծում եմ՝ մնացած ժամանակահատվածում համագործակցությունը
կարելի է կազմակերպել նաեւ ձեր մատնանշած ձեւով՝ քաղաքական հայտարարություն կամ քաղաքական
բանակցություններ յուրաքանչյուր վիճելի հարցի շուրջ: – ՀՅԴ-ն որոշակի խանդ
չունի՞ ՀՀԿ-ի հանդեպ, քանի որ նրանց պաշտոններն ավելի շատ են: – Խանդը քաղաքական
կատեգորիա չէ. տարածված է մարդկային հարաբերությունների մեջ, իսկ մեր հարաբերությունները
քաղաքական, գործընկերային են: – Արշակ Սադոյանը հայտարարեց, որ կոալիցիայի
հուշագիրը ստորագրված էր 4 կողմերի միջեւ, եւ եթե կողմերից մեկը դուրս է գալիս կոալիցիայից՝
այն պետք է դադարեր գոյություն ունենալ: Այսինքն՝ կոալիցիա չկա: Միայն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն
են ուզում, որ լինի: – Որ շատերը չեն ուզում կոալիցիան լինի՝ մեզ համար հստակ
է, բայց նրանց տեսակետը մեզ համար որեւէ արժեք չունի: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել