Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 24,2006 00:00

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄՏՔԵՐ

Ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւակայությունը, որը մի քանի ամիս առաջ, իրենց իսկ խոստովանությամբ, սպառվել էր, վերջերս սկսել է աշխատել նոր թափով: Համենայնդեպս, երեկ Փարիզում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը (լուսանկարում նրանք իրենց ֆրանսիացի պաշտոնակից Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ են) «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նրանք քննարկել են նախորդ հանդիպմանը Մոսկվայում հնչեցրած «նոր մտքեր»: Ըստ Օսկանյանի՝ երկխոսությունը կշարունակվի նոյեմբերի 14-ին, Բրյուսելում, որից հետո տարածաշրջան կգան
Մինսկի խմբի համանախագահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել