Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն առեւանգե՞լ է դստերը

Մարտ 25,2009 00:00

\"\"Ռուսաստանյան Ինտերպոլը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում ՌԴ տարածքում ձերբակալել Ֆրանսիայից իր դստերը՝ Էլիզա Անդրեին առեւանգած կնոջը: «Քանի որ Իրինա Բելենկայան Ռուսաստանի քաղաքացի է, նրա ձերբակալությունը ՌԴ տարածքում ֆրանսիական կողմի պահանջով չի կարող իրականացվել»,- ըստ lenta.ru-ի, ասված է այդ գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Բացի այդ, ռուսաստանյան Ինտերպոլն ընդգծում է, որ պաշտոնապես տեղեկացված չէ, թե որտեղ են գտնվում Բելենկայան եւ նրա աղջիկը: Ինտերպոլը նրանց հետախուզման մեջ է հայտարարել մարտի 23-ից: Բելենկայայի նախկին ամուսինը եւ 3-ամյա երեխայի հայրը մեղադրում է նախկին կնոջը, որ նա է կազմակերպել Էլիզայի առեւանգումը: Վերջինս ապրում էր ֆրանսիացի հոր հետ Ֆրանսիայում: Ոչ պաշտոնական տվյալներով, մայր եւ դուստր հաջողացրել են մեկնել Ռուսաստան: Եթե Բելենկայային ձերբակալեն ՌԴ տարածքից դուրս, ապա նրան սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում: Բելենկայան եւ Անդրեն բաժանվել են 2007-ին եւ, այդ պահից սկսած, մի քանի անգամ իրարից փախցրել են երեխային: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերին, երբ երեխային խլել են դայակից եւ տարել Ֆրանսիա:

Էլիզայի իրավական կարգավիճակն անորոշ է: Ֆրանսիական դատարանը որոշել է, որ աղջիկը պետք է ապրի հոր հետ, իսկ ՌԴ դատարանի վճռով՝ պետք է ապրի մոր հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել