Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 02,2010 00:00

ԱՆԳԻՏԱԿԻՑ ԷՐ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Դեմիրճյան 19/4 հասցեում հայտնաբերվել է 74-ամյա Մառլենա Հովսեփյանը՝ անգիտակից վիճակում:
ԾԱՆՐ Է
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորում (բոտուլիզմ) ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շահինյան 6ա/55 հասցեի բնակիչ՝ 28-ամյա Պողոս Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառ է հանդիսացել պահածոյացված լոլիկը: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Փետրվարի 28-ին Գավառի Կաբելագործների 44/37 բնակարանում հայտնաբերվել է 74-ամյա Ռազմիկ Սիրականյանի դին:
ԶՈՀՎԵԼ ԵՆ
Ագարակ-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Բախվել էին «Օպել-Վեկտրա» մակնիշի 08 ՍԼ 569 եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 08 ՕԼ 643 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով մեքենաների վարորդներ՝ 23-ամյա Ն. Հակոբյանը եւ 25- ամյա Մ. Հայրապետյանը տեղում զոհվել են, իսկ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 27-ամյա Հ. Ավագյանը եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 25-ամյա Ա. Ծատրյանը, 26-ամյա Է. Բադալյանը եւ 22-ամյա Ա. Միրզոյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Ագարակի հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել