Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 3

Հուլիս 03,2010 00:00

\"\"ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: Օգտվեք ընձեռված հնարավորությունից, վայելեք զգայական կրքի խենթացնող պահերը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: Իսկ գիշերը շատ բուռն կլինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: Սիրելիի հետ շփվելիս մի թաքցրեք նրա հանդեպ զգացած ձեր կիրքը:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: Հաճելի երեկոյի ընթացքում ապրած պահերը կթուլացնեն ձեր նյարդերը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: Նախապատրաստվեք գիշերվան, որ սիրելիին աննկարագրելի պահեր նվիրեք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: Ձեզ թույլ տվեք գայթակղվել սիրելիի ջերմ խոսքերից:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Պետք չէ առանձնանալ բոլորից: Վաղուց ժամանակն է, որ տրվեք զգացմունքներին: Մի մոռացեք՝ սերը սահմաններ չունի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր զուգընկերը ձեր օգնության կարիքն ունի, պետք չէ նրան մենակ թողնել: Ստանձնեք խնամակալի դեր ու ձեր երեխայի պես խնամեք նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հանգստյան օրերն անցկացրեք ընտանիքի անդամների հետ: Գնացեք քաղաքից դուրս: Լիցքաթափվեք բնության գրկում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: Իսկ սիրո հարցում, ինչպես միշտ, նոր հաջողություններ կարձանագրեք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: Բայց անձնական կյանքը երկրորդական պլան մի դարձրեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել