Լրահոս
Օրվա լրահոսը

90 ՍՄ-ԱՆՈՑ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է

Սեպտեմբեր 16,2010 00:00

90 սմ հասակ ունեցող ամերիկուհին, ով տառապում էր ոսկորների՝ գենետիկորեն պայմանավորված գերփխրունությամբ, բարեհաջող ծննդաբերել է եւ առողջ աղջիկ է ունեցել: 23-ամյա Լա Կենդրա Նելսոնը տառապում էր ոչ լիարժեք օստեոգենեզով, որը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է ոսկորների կառուցվածքը եւ անգամ չնչին վնասվածքի դեպքում առաջանում են կոտրվածքներ: Հիվանդության պատճառով կնոջ հասակը 90 սմ է, իսկ մարմնի քաշը՝ 22,2 կգ:
Բժիշկները պարբերաբար ասել են, որ նա չպետք է երեխա ունենա, քանի որ հղիությունը բարեհաջող լինելու շանսերը նվազագույն են: Վիճակագրության համաձայն, հաջող ծննդաբերություն նկատվում է 25-50 հազար դեպքից միայն մեկ դեպքում: Սակայն Նելսոնը որոշել է ռիսկի դիմել:
Երեխայի քաշը եղել է 900 գրամ, եւ փոքրիկն ինքնուրույն չէր կարողանում շնչել: Սակայն երեք ամիս անց նա արդեն 2.3 կգ է եւ, բժիշկների կարծիքով, զարգացումը նորմալ է ընթանում: Բժշկական հետազոտությունները դեռեւս շարունակվում են: Նելսոնի խոսքերով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկը չի ժառանգել մոր այն արատավոր գենը, որը պատասխանատու է ոչ լիարժեք օստեոգենեզի համար: Դա նշանակում է, որ փոքրիկի ոսկորներն առողջ են եւ հասակով նա շատերից չի տարբերվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել