Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՄԱՆ ԴԻՄԱՑ

Հոկտեմբեր 09,2010 00:00

Իսրայելի կառավարությունը պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ից F-35i հինգերորդ սերնդի քսան կործանիչներ գնելու շուրջ: Գործարքի արժեքը 2,75 մլրդ դոլար է, որի մի մեծ մասը փոխանցվելու է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ռազմական գրանտ տրամադրած ամերիկյան արտադրողներին: Newsru-Israel-ի փոխանցմամբ, կործանիչների մատակարարում կմեկնարկի 2015թ.- ին: 20 ինքնաթիռների վերջին խմբաքանակը Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը կստանան 2017-ին: Իսրայելը մտադրություն էր հայտնել 75 այդպիսի կործանիչներ ձեռք բերելու մասին, բայց առաջին փուլում ստիպված է եղել բավարարվել միայն քսանով:
Աղբյուրի փոխանցմամբ, գործարքը Վաշինգտոնի կողմից Իսրայելին առաջարկված «մտրակի եւ քաղցրաբլիթի» փաթեթի մի մասն է: Իսրայելին կործանիչների տրամադրման դիմաց ԱՄՆ-ն մի շարք երաշխիքներ է պահանջել ու Իսրայելին առաջարկել է պաղեստինցիների հետ հարաբերություններում հերթական զիջումների գնալ՝ երկարացնել Հորդանան գետի Արեւմտյան ափին Հուդաներ եւ Սամարացիներ բնակավայրերի շինարարության սառեցման ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել