Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ «ՀԱԽ» Է ԴՐԵԼ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Օրերս  կալանավորվել է ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, նույն կառույցում պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող, արթիկցի Գեղամ Հակոբյանը: Բանն այն է, որ վերջինս 2 տարի շարունակ՝ 2006-2008թթ. ընթացքում,  ձեռքից բաց չի թողել փող աշխատելու եւ ոչ մի  առիթ. Արթիկի ու շրջակա գյուղերի կառուցապատում իրականացնող բնակիչների գլխին իր ծառայության գծով թույլտվություն տրամադրելու  համար «հախ» է դրել, նրանցից անձամբ պահանջել ու ստացել 2 մլն 230 000 դրամ՝ առանձնապես խոշոր չափի ապօրինի վարձատրություն:
Այսպես, նա  գումար է վերցրել Արթիկի թվով 17, Փանիկ գյուղի թվով 4, Անուշավանի՝ 3, Մեծ Մանթաշի՝ 2,  Գեղանիստի՝ 1 կառուցապատողներից: Հանրային ծառայողի նկատմամբ խափանման միջոց ընտրված է  կալանքը: 5 օր առաջ Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում նրա դեմ  քրեական գործ է  հարուցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել