Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բուհերը նաև խոշոր հարկատուներ են և վճարել են ավելի քան 2 մլրդ 316 մլն. դրամ

Նոյեմբեր 11,2011 12:24 Share
ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաեւ ՀՀ   բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով ու գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազ, դրամ վճարման ցուցանիշով:
Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8 հազ. եւ 299918,6 հազ. ցուցանիշներով:
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Հյուսիսային համալսարանը:
Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316մլն. դրամ:
Ըստ Կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930