Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերսեդեսները» չկիսեցին ճանապարհը (տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2011 22:57
PrevPhoto
NextPhoto

Այսօր` դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում` Արարատ կինոթատրոնի դիմաց, իրար են բախվել 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Բախված ավտոմեքենաներն են «Մերսեդես Բենց 600» մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 11 ԼՕ 940 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդես Բենց 600»-վարել է 30-ամյա Գևորգ Ավետիսյանը, իսկ մյուս «Մերսեդես»-ը վարել է 54-ամյա Արարատ Համբարձումյանը:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները եւ տեսանյութը Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031