Հայաստանի կառավարությունը նախատեսել է մինչեւ 2015 թվականը կրկնապատկել արտահանման ծավալները, իսկ 2020 թվականին դրանք հասցնել մինչեւ $3 միլիարդի: Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, ռազմավարության փաստաթղթով հստակեցրել են մինչեւ 2020 թվական արդյունաբերական զարգացման ուղեգիծը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ տեսանելի արդյունքները: Նախարարը ասաց նաեւ, որ ռազմավարության շրջանակներում ստեղծվելու է արդյունաբերական բարձրաստիճան խորհուրդ՝ վարչապետի գլխավորությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: