Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը հրահրում է ֆրանսիական ապրանքների բոյկոտը»

Դեկտեմբեր 22,2011 11:16

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը զգուշացրել է, որ թուրք ժողովուրդը կարող է ինքնուրույն որոշում կայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է բոյկոտել ֆրանսիական ապրանքներն այնպես, ինչպես ժամանակին բոյկոտել են իտալական ապրանքները:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Բաղըշն ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին Թուրքիայի ժողովուրդն արձագանքելու է առանց երկրի կառավարության որևէ մասնակցության:

«Անցյալում տեսել ենք երկրի ժողովրդի արձագանքն Իտալիայի նկատմամբ, որտեղ արտադրված գինիները թափվել են փողոց, իսկ վերարկուներն ու փողկապները՝ այրվել», – ասել է Բաղըշը՝ հավելելով. «Որևէ առաջարկություն անելու կարիքը չկա՝ ժողովուրդ ինքն է որոշում կայացնում»:

Բաղըշն ասել է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն ընդունելուն ի պատասխան թուրքերը դադարեցնելու են ֆրանսիական ապրանքների սպառումը:

Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի հարցերով նախարար Նիհաթ Էրգյունն ասել է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ, էմբարգոյի որևէ քաղաքականություն չի որդեգրելու Ֆրանսիայի նկատմամբ և միջազգային պայմանագրեր չի խախտելու:

«Ֆրանսիան սակայն պետք է հաշվի առնի, որ կարող է անհարմար դրության մեջ հայտնվել՝ թուրքական հասարակության տեսակետից», – ասել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի հարցերով նախարարը:

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031