Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի բիզնեսին վտա՞նգ է սպառնում

Դեկտեմբեր 23,2011 17:32

«Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի համար իրական վտանգ է քաղաքական գործընթացներում ներգրավվելը: Բոլորն են տեսնում նրա ու հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ հանրապետության նախագահի միջեւ կոնֆլիկտը, որն իրական է, հակառակ այն պնդումների, թե դրանք ձեւական ու արհեստական բնույթ ունեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` մեր խնդրանքով անդրադառնալով «Հայ կրթական հիմնադրամի» խորհրդի նախագահ Նվարդ Մանասյանի երեկվա հայտարարությանը, թե ինքը խղճում է Գագիկ Ծառուկյանին ու կարծում է, որ նա ստիպված է հայտնվել քաղաքական գործընթացներում, որ կարողանա փրկել սեփականության իրավունքը:

Փորձագետի համոզմամբ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը  մեկամյա գործունեության ընթացքում ծառայել է միայն Ծառուկյանի քաղաքական ու բիզնես շահերի համար, բայց դա էլ իր բացասական հետեւանքներն ունի. «Դա ցուցադրում է հայ օլիգարխի խնդիրը,նրանք չեն վճարում իրենց հարկերը ու պետության համար մեծ վտանգ են ներկայացնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031