Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է ծառին. կա 3 վիրավոր

Հունվար 05,2012 22:32

Այսօր հունվարի 5-ին ավտոպատահար է տեղի ունեցել Գյումրիում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի- Շիրակ օդնավակայան տանող ճանապարհին Opel Vectra մակնիշի 29 ՕՕ 918 համարանիշի մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Գյուրի քաղաքի բնակիչներ Աշոտ Ավետիսյանը, Հակոբ Եղյանը և Վաչիկ Անանյանն առաջին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Վթարի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Պողոսյանը:

Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պետք պարզվի, թե ով է եղել վարորդը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031