Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը բարեգործություն անում է՝ «ռեկլամ» չի անում

Հունվար 15,2012 22:37

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով բարեգործությունների մասին՝ վստահեցրեց, որ ինքը բարեգործություններ շատ է անում, պարզապես ԶԼՄ-ները դրա մասին չեն իմանում, քանի որ «ռեկլամ» չի անում: Մեր հարցին՝ օրինակ, ի՞նչ կարգի բարեգործություն եք դուք անում սովորաբար, նա պատասխանեց. «Մշտական եմ անում՝ Նոր տարի կլինի, ծնունդ կլինի, օգնում եմ փողով, ապրանքով, մթերքով, նայած ինչ պահանջ ունեն»:

Թե վերջին անգամ ում է օգնել ու ինչո՞վ, պարոն Այվազյանը հստակ չհիշեց. «Օգնելը որն ա, եկել են՝ Նոր տարվա հետ կապված մթերք ա, խմիչք ա, ուտելիք ա՝ մի 100-200 հոգու: Ես բարեգործություն միշտ եմ անում՝ անկախ նախընտրական շրջանից: Իմ կարծիքով, բարեգործությունը սովորական ապրելաձեւ է»:  Իր արած բարեգործությունների դիմաց պարոն Այվազյանին ժողովուրդը գնահատում է հետեւյալ կերպ. «Ընտրություններին ես համամասնական ցուցակում եմ եղել, 4 անգամ նույն տարածքում՝ 19-20 հոգու հետ միասին մտել եմ ընտրապայքարի մեջ ու հաղթել եմ: 4 անգամ նույնն տարածքից ընտրվել եմ»:

Զրույցի ընթացքում մեր այն դիտարկմանը, որ դուք ուտող-խմող մարդ եք՝ պարոն Այվազյանը միանգամից հերքեց՝ «Ես խմող չեմ, ես ընդհանրապես չեմ խմում»: Պարոն Այվազյանը մոռացել էր, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ նոյեմբերի 10-ին «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում, վստահեցնում էր, որ «Ես խմում եմ Ալեքսանյան Սամվելի ու Ավշարի օղիները»: Երբ հիշեցրինք իր խոսքերը՝ պարոն Այվազյանն ասաց, որ այնուամենայնիվ, իրեն խմած-հարբած չենք տեսնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031