Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան.«Դա Մասկի-շոու էր»

Փետրվար 03,2012 19:03

«Այս հրահանգը տալիս ինչ-որ մեկը դեղի աղզդեցության տակ է եղել»,- քիչ առաջ ավարտված ասուլիսում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով այսօր առավոտյան «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանին կալանավորելու մասին որոշումը:

Ըստ Փաշինյանի՝ Հայկ Գեւորգյանը կալանավորվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրահանգով: «Վովա Գասպարյանը «Մասկի-շոու» է կազմակերպել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Հայկի կնոջ ասածները Հայկի կալանավորման առիթով:

Հայկի տիկինը զանգել է Նիկոլին եւ տեղեկացրել, որ առավոտյան հարեւանները տեսել են, թե ինչպես, երբ Հայկը փորձել է մեքենա նստել, մի քանի մեքենաներով ոստիկանները շրջապատել են նրան, ու ոլորելով ձեռքերը՝ նստեցրել են ոստիկանական մեքենա:

Այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է Հայկ Գեւորգյանի լրագրողական գործունեությամբ: Մասնավորապես, նրա վերջին հոդվածներով, որոնցից մեկում գրել էր ոստիկանապետի մեքենայի դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնի բացակայության մասին, մեկ այլում՝ այն մասին, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ոստիկանապետին 120-150 հազար դոլարանոց մեքենա է նվիրել եւ այլն:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել