Լրահոս
Օրվա լրահոսը

«Չայնիի ոլորաններում» ձյան տակից ոստիկաններն ու փրկարարները դուրս են բերել 30-ից ավելի ավտոմեքենաներ (տեսանյութ, տեսաշարք)

Փետրվար 10,2012 23:02

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ «Չայնիի ոլորաններում»։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարներ, ինչպես նաև մի քանի անհատ քաղաքացիներ՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենաներով, Կոտայքի մարզի «Ճանշին»-ի աշխատակիցների հետ փորձում են նշված հատվածից դուրս բերել ձյան տակ մնացած մեծ թվով ավտոմեքենաներ, դրանց վարորդներին և ուղևորներին։ Ավտոմեքենաների խցանման երկարությունը մոտավորապես 4-ից 5 կմ է, որը փակվել է ձնաբքի պատճառով։

PrevPhoto
NextPhoto
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու փրկարարները նրանց հասնելու համար անգամ ոտքով են մոտենում, քանի որ ավտոմեքենաները ի վիճակի չեն անցնելու նշված հատվածով։

Այս պահին այստեղ են գտնվում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ու 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը և 3-րդ վաշտի ողջ անձնակազմը:

Արդեն հիմնականում մարդկանց տեղափոխել են։ Խցանման վայրից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց։ Այս պահին մի քանի տրանսպորտային միջոցներ դեռևս մնացել են ձյան տակ։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Նշված ճանապարհահատվածը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից 3 ժամ է՝ փակված է, որպեսզի ձյան տակի մարդկանց և ավտոմեքենաները կարողանան օպերատիվորեն դուրս բերել, ինչպես նաև որպեսզի ճանապարհը հնարավոր լինի մաքրել կուտակված ձյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829