Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ վթարի վայրում հավաքվածների՝ գեներալ Մանվելի սանիկի ջիպի վարորդը դիմել է փախուստի (ֆոտոշարք)

Փետրվար 18,2012 19:06

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 18-ին, Շիրազի փողոցում ջիպ մակնիշի 10 ՏՏ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով հանդիպակաց գոտի, հարվածել է Երեւանի բնակիչ 69-ամյա Մաքսիմ Գալստյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 30 ՍՕ 186 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո ջիպի վարորդը մոտեցել է վթարի վայրին և քմծիծաղ տալով հեռացել։ Կատարվածի մասին ֆոտոլրագրողը հայտնել է դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցներին, ովքեր ձեռնարկում են միջոցառումներ՝ հայտնաբերելու վթարի վայրից փախուստի դիմած ջիպի վարորդին։

Հավաքվածները պատմել են նաև, որ այդ ջիպը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկին։

Դեպքի վայր է ժամանում նաև ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829