Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեսուչները հիմք չեն ընդունում ՀԴՄ-ների տվյալները

Մարտ 01,2012 16:30

 Դիլիջանի «Դիլնետ սերվիս» հ/կ-ն Քանութերփարթ Ինտերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհով 2011թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում հարցում է անցկացրել  204 գործարարների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների ( մենեջերներ, տնտեսագետներ, հաշվապահներ) շրջանում: Հարցվածների մոտ 85 տոկոսը նպատակահարմար չի համարել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: 70 տոկոսի վկայությամբ` հարկային տեսուչները հարկման համար որպես հիմք չեն ընդունում ՀԴՄ-ների տվյալները:

Տավուշի գործարարների մեծ մասը ցանկություն ունի աշխատել օրենքով, սակայն հարկային տեսուչը չի հավատում, որ ՀԴՄ-ների տվյալները համապատասխանում են իրականությանը: Ըստ «Դիլնետ սերվիսի», այս փոխադարձ անվստահության

մթնոլորտից ելք կարող է լինել ըստ տարածաշրջանների հարկային գոտիավորումը: Այսինքն` սահմանամերձ գյուղը այս առումով պետք է տարբերվի մարզկենտրոնից, մարզկենտրոնն է լ` Երեւանից: Ըստ հարկային գոտիների կիրառվելիք հաստատագրված վճարների չափը կորոշի համապատասխան լիազորված մարմինը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031