Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները. Էդուարդ Հակոբյան

Մայիս 20,2026 13:45 Share

Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է: Այս մասին մայիսի 20-ին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ տեխնոլոգիական զարգացմանը եւ թվային ծառայությունների աճին զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ եւ ժամանակակից ուղիներով իրականացումը:

Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում:

Առաջարկվում է նաեւ սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման ու հաշվառումից հանման կարգը, կիրարկման կանոնները: Հստակեցվել են նաեւ գործունեության այն ոլորտները, դեպքերը եւ ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների սպասարկման վճարին:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031