Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրը վերանորոգված գրադարան ունի

Մարտ 03,2012 13:20 Share

Արմավիրի քաղաքային գրադարանը վերջերս է վերանորոգվել պետական միջոցներով: Այնտեղ պահվում է 110 737 կտոր գրականություն:

«Եթե ընթերցողին չենք կարողանում տրամադրել նորագույն ժամանակաշրջանի որեւէ գիրք, ապա նա հնարավորություն ունի օգտվել մեր անվճար էլեկտրոնային գրադարանից»,- ասում է գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ գրադարանն 2000թ. սկսած՝ համալրվում է նոր գրականությամբ, ստանում նաեւ ուսումնական ձեռնարկներ եւ բառարաններ: Արմավիրի գրադարանը համագործակցում է Երեւանի ազգային գրադարանի, Ավետիք Իսահակյանի եւ Խնկո-Ապոր անվան գրադարանների, ամերիկյան դեսպանատան ռեսուրս կենտրոնի հետ: Վերանորոգումից հետո գրադարանին կից գրախանութ է բացվել: Գրադարանի տնօրենը նշեց, որ ընթերցողների պահանջները մշտապես հաշվի են առնվում, հենց այդ պատճառով էլ ակտիվ գործում է էլեկտրոնային գրադարանը, սակայն նա համամիտ չէ, որ գիրքը այժմ ավելի քիչ է պահանջված. «Տպագիր գրքին փոխարինող չկա, ամեն դեպքում՝ ուզում եմ գիրք կարդալիս գրքի մեջ էջանշան թողնել, զգալ գիրքը»:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031