Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց չկա, շե՚՛ֆ», «ոնց կասես, շե՛ֆ» տեսակը պետության ողնաշարն է կոտրում

Մարտ 07,2012 11:53

Հատված ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի հետ հարցազրույցից:

 Ո՞րն է պատճառը, որ մեր երկրի նախագահը, էլ վարչապետին չեմ ասում, հրապարակավ անվերջ խոսում է ազատ ու արդար ընտրությունների անհրաժեշտությունից։

 

– Ինձ համար այնքան հաճելի կլիներ իմ նախագահին հավատալը՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն է ներկայացնում։ Որովհետեւ նա իմ պետության խորհրդանիշերից է։ Բայց ես հուսահատվելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ հրապարակային խոստումներ ենք լսել օլիգոպոլիաների դեմ պայքարի, կոռուպցիայի նվազեցման կամ թեկուզ մեր կյանխում բարոյական արժեքների ամրակայման ուղղությամբ, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է։ Մենք ունենք գնալով աղքատացող, իրավական առումով անպաշտպան հասարակություն։ Նաեւ՝ արտագաղթի ահռելի ալիք, որը զարկերակդ է նոսրացնում։ Շարունակում ենք մնալ կիսահիբրիդային երկիր, որտեղ համաձուլված են ժողովրդավարական արժեքները եւ ավտորիտար կառավարումը։ Եվ կիսաարեւելյան, կլանային մեր մոդելով փորձում ենք մեզ ներշնչել, թե ժողովրդավարական երկիր ենք։ Ես ցավով եմ արձանագրում, որ անկախության այս քսան տարիների ընթացքում մենք կարողացանք մեր մեջ այսքան ծառա ու ստրուկ ունենալ։

Ըստ իս, վաղուց ունեինք, պարզապես երեւացին, ու մենք սկսեցինք այդ մասին խոսել։

– Բայց մեզ անկախ Հայաստանում շանս է տրված։ Առաջին հայացքից թվում է, թե 20 տարին փոքր ժամանակահատված է, բայց 21-րդ դարում արագություններն այլ են. 24 ժամն այլես 24 ժամ չէ։ Եվ ինչպես մեր վարչապետն է սիրում ասել՝ մրցունակ լինելու համար ժամանակը մեզ չի սպասում:

Գուցե օբյեկտիվ է, ինչոր բանով պայմանավորված է, որ մեր հասարակության մեջ այդքան ստրուկներ կան։ Բայց այժմ հարցն այն է, թե տեսնո՞ւմ ենք այն ընթացքը, որ մեր ազգի վերնախավը, քաղաքական էլիտան փորձի ստրուկը կոտրել մեր մեջ։

– Քաղաքագիտական նորմ է, որ ցանկացած երկրի իշխանություն չի կարող իր որակական հատկանիշներով հասարակության պատկերն ու նրա արտացոլանքը լինել։ Բայց քաղաքական էլիտան ունի պատասխանատվություն. հասարակություն փոխանցել արժեքներ, որոնք կնվազեցնեն մեր ներսի ստրուկը, մանկուրտը, ծառան։ Որովհետեւ «հարց չկա, շե՚՛ֆ», «ոնց կասես, շե՛ֆ» տեսակը պետության ողնաշարն է կոտրում։

Հրազդանի ընտրությունները չվկայեցին, թե մեր ընտրություններն արդար են լինելու. ականատեսների հավաստմամբ՝ այնտեղ գործի դրվեց ընտրակաշառքի հզոր մեքենան։

– Ոչ միայն ընտրակաշառքը։ Քաղաքական էլիտան իր վարչական ռեսուրսն օգտագործում է ընտրությունների ժամանակ։ Նախ՝ հարկային տեռորը, որն ինքնին քաղաքական տեռոր է։ Նաեւ ընդհանուր ահաբեկումները. մեկին վախեցնում են բանակում գտնվող որդով, մեկին տեղեկանք չեն տալիս, մեկը օպտիմալացման տակ է ընկնում եւ այլն, եւ այլն։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031