Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարուն է գալիս»՝ բանակից հետո (Տեսանյութ)

Մարտ 19,2012 15:09

Այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ «Մրո ազգային արվեստի համակարգի» սան Հարություն Բարեղամյանի «Գարուն է գալիս» երգի տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված էր հայ նկարիչներին:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը, Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը եւ երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն:

Արսեն Գրիգորյանի խոսքով. «Սա ոչ թե սովորական տեսահոլովակ է, այլ հայ նկարիչների արժեւորումը: Ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, խոսքերի հեղինակը` Համո Սահյանը, երաժշտությունը Ալեքսեյ Հեքիմյանինն է, նրանց շնորհիվ ստացվել է հիանալի աշխատանք, որը գնահատանքի կարիք ունի: Իմ սան, հայ երիտասարդ երգիչ Հարություն Բարեղամյանը իր սերն ու կարողություններն է դրել տեսահոլովակում, այն գրեթե պատրաստ էր, միայն թե Հարութը շտապում էր բանակ, եւ երբ ծառայեց իր հայրենիքին ու վերադարձավ, մենք իրականացրեցինք նրա երազանքը` տեսահոլովակը»:

Երիտասարդ երգիչ Հարություն Բարեղամյանն էլ նշեց. «Հենց մենք ենք մշակույթի զինվորները, տեսահոլովակն էլ դաստիարակչական բնույթ ունի, պետք է փայթայել եւ արժեւորել մեր մշակույթը, գործիչներին»:

Դերասան Ազատ Գասպարյանը կարծում է, որ տեսահոլովակը նկարահանված է հայ բնաշխարհի գույներով, գեղանկարչությամբ. «Մի խումբ թափթփուկներից զատ՝ կան երիտասարդ սերնդի հիանալի ներկայացուցիչներ, որոնք իրենց արվեստով, գործերով հայտնի կդառնան, կճանաչվեն ու կսիրվեն հանդիսատեսի կողմից: Նկարիչների միությունում միայն վարպետներ են եւ վայրն էլ հենց այնպես ընտրված չէ, գույնը և մեղեդին միմյանց հետ ներդաշնակ են»: ՀՆՄ նախագահի խոսքերով. «Երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների մեջ հիանալի կդիտվի երիտասարդ երգչի աշխատանքը, մենք բացառիկ ազգերից ենք, ովքեր դարեր շարունակ պահպանել են իրենց «ես»-ը՝ չունենալով պետություն, պետականություն, բայց ունեցել պայծառ անհատներ, արվեստագետներ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031