Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվեցի հետը ու դիտմամբ ուժեղ կանգնեցի ոտքին». Երկրորդ անգամ Սոնան փախավ Անդրանիկի հետ

Ապրիլ 02,2012 16:28

Սոնան Անդրանիկին հանդիպել է իր մորաքրոջ տղայի տանը: «Ինձ sms-ներ էր գրում, իր մտքերով սիրո խոստովանություններ անում», – պատմում է Սոնան: Ասում է՝ սկզբում զզվում էր նրանից, հիասթափվել էր… «Եղբորս միջոցով իմացել էր մեր հասցեն ու գալիս էր մեր բակ, հետո համալասարան: Անընդհատ հետապնդում էր ինձ: Զանգում էր համակուրսեցուս՝ ինձանից տեղեկություններ իմանալու համար», – պատմում է նա: Անցավ ժամանակ, Սոնան արդեն ընկերություն էր անում Արտաշի` հարազատ եղբոր ընկերոջ հետ, ում իրենց ընտանիքում շատ ջերմ էին ընդունում: «Բայց Անդոն միշտ գալիս էր մեր տան մոտ: Մի անգամ երեկոյան խանութ էի իջել, ու նա էլի ինձ էր սպասում: Կռվեցի հետը ու դիտմամբ ուժեղ կանգնեցի ոտքին: Մինչև հիմա հիշում ենք էդ պահը ու ծիծաղում», – ասում է Սոնան: Անդրանիկն էլ չկարողացավ սպասել և որոշեց համարձակ քայլ անել. որոշեց ու փախցրեց Սոնային: «Ճանապարհին անընդհատ խփում էի ու ասում ինձ հետ տանի, բայց իզուր», – ասում է նա: Աղջկան տանում են Ծաղկաձոր: «Ծաղկաձորում էլ՝ հյուրանոցում թանկ ուտեսներ էի պատվիրում՝ դիտմամբ, ուզում էի ծախսի տակ գցել, փողերը վերջանար, ինձ տուն տաներ: Բայց դե մեկ ա, արածս արդյունք չէր տալիս»:  Սոնայենց տանն էլ բոլորը իրար էին անցել, անհանգստանում էին, և մայրը դիմել էր ոստիկանություն: Այդ ընթացքում Անդրանիկը հասցրել էր  զգուշացնել Սոնայի նախկին ընկերոջը, որ հեռու մնա աղջկանից, իսկ հարազատներին   խնդրել էր չանհանգստանալ: Երկու օրից վերադառնում են Ծաղկաձորից և աղջկա մայրը բողոքի դիմումը ոստիկանությունից հետ է վերցնում: Սոնան դարձյալ կամակորություններ է անում և անտեսում տղայի սերը ու հենց այդ սերն էլ դրդում է տղային երկրորդ անգամ աղջկան տանել իրենց տուն, այս անգամ ընդմիշտ: «Երկրորդ անգամ նենց իրավիճակ էր ստեղծել իմ համար, որ ուղղակի չէի կարող չնստել մեքենան, փողոցում շատ մարդ կար: Բացի այդ, առաջին փախցնելուց հետո ինձ մոտ նրա նկատմամբ զգացմունքներ առաջացան, չնայած ոչ մի կերպ ցույց չէի տալիս», – ասում է Սոնան: Հիմա նրանք ամուսնացել են ու բալիկի են սպասում, ով նրանց կյանքը կլցնի խինդով և ուրախությամբ:  «Մենք միասին մեզ երջանիկ ենք զգում», – ասում է Անդրանիկը, իսկ Սոնան ավելացնում Է. «Մեր ընտանիքի հիմքը սերն է ու վիճելու առիթ գրեթե չենք ունենում: Ու ևս մեկ անգամ ուզում եմ խոստովանել իրեն, որ շատ եմ սիրում ու չսիրել էլ չեմ կարող»:

 

Լուիզա Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30