Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, դու արդեն տեղը չես բերում»

Ապրիլ 04,2012 10:58

Երեկ մեզ հաջողվեց զրուցել նաեւ ոստիկանական զորքերի նոր հրամանատարի՝ Լեւոն Երանոսյանի հետ։

– Պարոն Երանոսյան, տեղյա՞կ եք, որ ոստիկանական զորքերի

հրամանատարի տեղակալ Մանուկյանը մարտի 6-ից կալանավորված է:

– Ես անտեղյակ եմ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։

– Ասում են, որ պաշտոնական դիրքը չարաշահելով զենք ու զինամթերք է հափշտակել։

– Ես չգիտեմ։ Տեղյակ չեմ։

–  Իսկ հնարավո՞ր է, որ ձեր օրոք էլ ոստիկանական զորքերի տեղակալները նման բաներ անեն։

– Ա՛յ, դու արդեն տեղը չես բերում։ Ես սիրում եմ ազգս։ Ես սիրում եմ պետությունս։ Եվ ես վիրավորվում եմ, որ դու նման հարց ես ուղղում ինձ։

– Մի վիրավորվեք, ուղղակի ասեք, որ թույլ չեք տա, որ ձեր տեղակալները նման բան անեն։

– Ես չգիտեմ՝ ինչեր եք ասում դուք,  ինչից եք տեղեկացված դուք, բայց նման հասկացողություն հիմա չկա, նման տեղեկացված չեմ ես։

– Իսկ դուք պատրաստվո՞ւմ եք ցույցեր, հանրահավաքներ ցրել։

– Ա՛յ,   արդեն   երկրորդական հարցեր ես տալիս։

– Հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցին։

– Ով, թեկուզ դուք, այսօր պետությանը դեմ լինեք, պետությանը… Ժողովուրդն է, չէ՞, պետությունը…  եթե դուք ուզենաք ժողովրդին    դեմ լինեք, պետությանը դեմ լինեք, ձեզ էլ կվիրավորեմ ես։

– Ֆիզիկապե՞ս կվիրավորեք, թե՞ խոսքով:

– Շատ ես խոսում։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30