
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ գաղափարը լավն է, որ կարողանանք ինչ-որ չափով ազատ, արդար ընտրություններ ապահովել. «Իսկապես ժողովուրդը հոգնել է: Պետք է ստեղծել հանձնաժողով, որ պայքարի բարեգործությունների եւ այլ միջոցներով քվեն գնելու ազդեցությունների դեմ: Նույնիսկ քրիստոնեական բարոյախոսոււթյան մեջ, երբ բարեգործությունը դառնում է այսպես հանրային, դա բացարձակապես կապ չունի բարեգործության հետ»: Ռուբեն Հակոբյանը նաեւ առաջարկեց, որ ընդունված հռչակագրի տակ ստորագրեն ընտևրությունների գնացող բոլոր քաղաքական ուժերը՝ լրագրողների ներկայությամբ:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց.«Հայաստանում ընտրակեղծիքները, սպառնալիքները, ահաբեկումները դարձել են մեր քաղաքական համակարգի գլխավոր չարիքը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ չարիքի հեղինակը Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս սեղանի մոտ նստած բոլոր կուսակցությունները, բացառությամբ մեկի, շահագրգռված են այս ընտրությունները արդար անցկացնելու մեջ: Այդ մեկը բացարձակ շահագրգռված չի: Քանի որ մեզ համար շատ ավելի կարեւոր է գործը, գործնական արդյունքները, ուրեմն ասեմ, որ աս փաստաթուղթն իհարկե կատարյալ չէ, կարելի է ժամերով քննարկել, գտնել բազմաթիվ թերություններ, բայց հենց հիմա ձեր բոլորի առջեւ ես կստորագրեմ փաստաթուղթը»:
Լեւոն Զուրաբյանը կոչ արեց ստորագրել նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































