Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս կատարելությունը» անձնատուր է եղել օլիգարխի

Ապրիլ 05,2012 11:03

 Ռուս նախկին գեղասահորդուհի Աննա Սեմենովիչը, որը նաեւ երգչուհի է ու դերասանուհի, համաձայնել է ամուսնանալ իր նոր սիրո հետ, որն ըստ շարջանառվող տեղեկությունների, մեծահարուստ է:
Երկար սպասված «համաձայն եմ» արտահայտությունը Աննան արել է երկու շաբաթ առաջ Մոնակոյում՝ նշանադրության ժամանակ: Իսկ թե ե՞րբ է լինելու նրանց հարսանիքը,  չի հրապարակվում: Գաղտնի է պահվում նաեւ Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուի ապագա օլիգարխ ամուսնու անունը: «Բաներ կան, որոնք ավելի կարեւոր, անձնական եւ թանկ են դառնում եւ ցանկանում ես ամբողջ ժամանակդ դրան նվիրել: Հիմա ես ուզում եմ ամբողջ օրը նրա կողքին անցկացնել եւ դրանից ինձ զգում եմ յոթերորդ երկնքում», – խոստովանել է Սեմենովիչը:
Վերջերս տղամարդկանց հանրահայտ XXL հանդեսը Աննային ճանաչել է ««Միսս կատարելություն» մրցանակաբաշխության հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30