Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշ» ՔԿՀ–ում կալանավոր է ինքնասպան եղել

Ապրիլ 05,2012 11:13

Այսօր, ապրիլի 5-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել «Կոշ» Քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) են այցելել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Օպերատիվ քննչական խումբը և Արդարադատության նախարարության պաշտոնյաներ։ Այսօր «Կոշ» ՔԿՀ–ում հայտնաբերվել է 1969թ. ծնված Միսակ Ստեփանյանը՝ կախված վիճակում։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Ստեփանյանը 2011թ. դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման ավազակային հարձակում կատարելու համար։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրօրի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Ավազակային հարձակում՝ խոշոր չափերով գույքի հափշտակման համար, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։

Ի դեպ, Շամշյանը հայտնում է, որ «Կոշ» ՔԿՀ–ում Մ. Ստեփանյանը ավելի շատ հայտնի է «թզբեհ սարքող»։

Գ. Շամշյանը հայտնում է, որ այսօր հարցրել է Կառավարության նիստին այցելող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, թե արդյոք նա տեղյակ է տեղի ունեցած փաստի մասին, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ տեղյակ չի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30