Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակը» հաջող է մեկնարկել

Ապրիլ 10,2012 14:01

Իսկ «Արարատը», կարծես, հին երգն է երգում

Ուլիս Իմպուլս հանդիպում:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան երրորդ տուրի հանդիպումները:

Խաղադաշտերը պատրաստ չլինելու պատճառով ՀՖՖ-ի որոշմամբ 1-ին տուրի հանդիպումները հետաձգվել էին, ուստի թիմերը պայքարի մեջ ներգրավվեցին երկրորդ տուրից:

Մրցաշրջան-2013-ում հաջող են մեկնարկել հանրապետության բազմակի գավաթակիր «Միկան» եւ Հայաստանի բազմակի չեմպիոն «Շիրակը», որոնք անցկացրած երկու հանդիպումներում էլ պարտության են մատնել մրցակիցներին ու ստանձնել են արդեն կազմված մրցաշարային աղյուսակի առաջատարների պարտականությունները:

Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, ու մարաթոնյան մրցավազքի ընթացքում թիմերի դասավորությունը, համոզված ենք, դեռ բազում անգամներ կփոխվի: Սակայն որքան էլ չենք ցանկանում, բայց հարկադրված ենք մտածել, որ «Արարատը» այս տարի էլ հին երգն է երգելու: Տա Աստված, որ մեր դատողությունները սխալ դուրս գան: Բայց մեկնարկային երկու հանդիպումներում կրած պարտությունները, որոնք մրցաշրջանի նախապատրաստությանն ակումբի ղեկավարության անլուրջ վերաբերմունքի  արդեն իսկ առաջին դրսեւորումներն են, նորից մտահոգվելու տեղիք են տալիս: Անցկացրած երկու խաղերում էլ պարզորոշ զգացվում է, որ թիմը համալրած ֆուտբոլիստները բարձր տեղերի համար պայքարելու ներուժ ունեն: Սակայն դա նրանց էլի չի հաջողվի… ակումբի սեփականատիրոջ մեղքով: Բայց եկեք ժամանակից առաջ չանցնենք եւ սպասենք:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միայն հաղթանակներ տարած «Միկան» եւ «Շիրակը», իսկ մյուս թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Միկա         2          2          0          0          5-1      6

2. Շիրակ        2          2          0          0          4-2      6

3. Գանձասար          2          1          1          0          2-0      4

4. Իմպուլս     2          1          0          1          4-3      3

5. Ուլիս          2          0          1          1          0-1      1

6. Փյունիկ      2          0          0          1          2-4      1

7. Բանանց    2          0          1          1          1-4      1

8. Արարատ   2          0          0          2          1-5      0

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30