Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվել է պատշգամբ

Ապրիլ 14,2012 11:40 Share

Ապրիլի 13-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Երևանի Հանրա­պե­տու­թյան 62 շենքի 3-րդ հարկի բնակարանի պատշգամբը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և Կենտրոն համայնքային բաժնի պետը:

Պարզվել է, որ 3-րդ հարկի բնակարանի պատշգամբից պոկվել և թափվել է ճակատային մասի բետոնե ծեփոնի մի հատվածը, առկա է մնացած հատվածի թափման վտանգ: Վտանգավոր տարածքը արգելա­փակ­վել է ժապավեններով:

«Կենտրոն-1» համատիրության ուժերով ապրիլի 14-ին տեղում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել