Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները` սպառնալով երեխային ցած նետել. ԱԻՆ հոգեբանը բնակչի հետ վարել է հոգեբանական զրույց

Օգոստոս 12,2020 16:15

Օգոստոսի 12-ին, ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31