Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկո՞տ, թե՞ պլանավորում

Ապրիլ 14,2012 12:23

Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները` նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստւսընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանից մեր թերթի թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են և քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը և պլանավորել ենք»: Այսինքն` ուզում եք ասել ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով` 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Մեր  հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30