Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերում ջեմ ու մուրաբա բաժանողների փոխարեն ամաչում են դաշնակցականները

Ապրիլ 16,2012 20:28

Այսօր այս մասին ՀՅԴ ներկայացուցիչները խոսեցին  Արթիկի հրապարակում` նեղսրտելով, որ  որոշ քաղաքական ուժեր խաղում են հայ մարդու, ազգի արժանապատվության հետ:

Քարոզարշավը սկսվելուն պես ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահաբազյանն ասաց. «Քիչ առաջ Սառնաղբյուրում էինք, ժողովուրդն ասում էր` գալիս մեզ մուրաբա ու ջեմ են բաժանում, բա մենք էդքան անարժանապատիվ ժողովու ՞րդ ենք, որ մեզ էդ տիպի բան ենք առաջարկում: Ճիշտ են ասում ու մենք ուրիշի տեղը ամաչում ենք ու չգիտենք ի՞նչ ասել, իսկապես մեր ժողովրդի արժանապատվությունն են վիրավորում»:

Քանի որ նույնը  իր ելույթում  կրկնեց նաև ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, Aravot.am-ը, մոտենալով պատգամավորին, հարցրեց, ու ՞մ փոխարեն է ամաչում դաշնակցությունը, ՕԵԿ-ի ՞: Պատգամավորը, խուսափելով  մատնանշել որևէ քաղաքական ուժի, պարզապես հավելեց, որ ամաչում են ոչ միայն մուրաբա ու ջեմ բաժանողների, այլ նաև սերմացու բաժանողների փոխարեն, ի ՞նչ տարբերություն: «Ինձ համար կաշառքը ժողովրդին չհարգել է, դու որքան պիտի քո ժողովրդի արժանապատվությունը բարձր չգնահատես, որ իրեն բերես մուրաբա բաժանես:Այն քաղաքական ուժը, որը փորձում է կաշառել, ջեմ չլինի, լինի սերմացու, սա վերաբերմունք չէ»,-մեկ անգամ ևս կրկնեց  նա:

Արթիկցիներն էլ, հեռվից լսելով մեր խոսակցությունը, մոտեցան ու, այսպես ասած, վկայություն տվեցին այն մասին, որ Արթիկում տոպրակների պարունակությունը ավելի ճոխ է եղել. ջեմից բացի իրենց փաթեթում նաև թեյ  ու օղի է եղել: «Չեք հավատու՞մ, Արթուր Բաղդասարյանը բերավ մե պաչկեմ չայի խոտ, արաղ ու մի հատ էլ սոկ ժողովրդին տվավ», – տեղեկացրեցին դաշնակցականների հետ հանդիպման եկածները: Ի դեպ, ավանդական կուսակցության ներկայացուցիչներին լսելու էին եկել  բավականին շատ թվով արթիկցիներ, բայց հետո խոստովանեցին, որ ոչ թե  գժվում են այս կուսակցության համար ու այդ պատճառով են արևին կանգնել, այլ` գործազուրկ են, պարապ, անելիք չկա և ով էլ գա, պատրաստ են բոլորին ունկնդրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30