Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը ստո՞ւմ է. Լիճքի գյուղապետը հերքում է մարդկանց վախեցնելու մասին հայտարարությունը

Ապրիլ 23,2012 12:37

«Հարգելիս էդպիսի բան չի եղել, սուտ հերյուրանք է: Գյուղապետը էդքան էլ մակարդակից թույլ չի, նա լավ էլ պատկերացնում է վիճակը, էդ քաղաքական դաշտն էլ շատ լավ գիտի, ամեն ինչն էլ լավ հասկանում է», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախօրեին տարածած հայտարարությունը, ասաց Գեղարքունիքի Լիճք գյուղի գյուղապետ Գնել Գրիգորյանը:

Հիշեցնենք` նախօրեին «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն Լիճքում գյուղապետը վախեցրել է ժողովրդին, որպեսզի նրանք չգնան, չմասնակցեն կուսակցության քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանդիպմանը:

«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, և մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլևս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», – ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, ասել էր Արզումանյանը:

Գնել Գրիգորյանը, որը նաև Հանրապետական կուսակցության անդամ է, մեզ հետ զրույցում պատմեց հետևյալը. ««Ժառանգություն»-ը երեկ եկել է մեր գյուղ, ես տեղյակ չեմ եղել, ես պատահական եկել ու հանդիպել եմ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա իր անձնակազմով ընդեղ կանգնած էր, ես կանգնել իջել եմ ջերմորեն բարևել եմ, ասել եմ` ողջունում եմ ձեզ, ինչո՞ւ ինձ տեղյակ չեք պահել, որ լավ ձևով ընդունեինք ձեզ, շատ ջերմ հարաբերություն էր: Ես էլ գործերով զբաղված էի, ասի` ինձ կներեք, ես զբաղված եմ գործերով գնում եմ ու ներողություն եմ խնդրել ու գնացել: Ընդամենը եղել ա դա, ուրիշ որևէ բան մեր կողմից չի եղել»:

Նա ասաց, որ պարտավոր է, անկախ կուակցական պատկանելությունից, «մարդկանց ընդունել և օրենքի սահմաններում, ճանապարհել»: «Ես որևէ մի անձի չեմ ասել` մի գնացեք հանդիպման», -հավելեց գյուղապետը:

Լիճք գյուղի բնակչությունը կազմում է 5690 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30