Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Սահակյան. «Ես պարտավոր չեմ բոլոր օրենսգրքերն իմանալ» (Տեսանյութ)

Մայիս 10,2012 21:29

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլի դուրս եկած Արտավազդ Վարդանյանն այսօր երեկոյան կրկին փորձում էր վրան տեղադրել, ինչին կրկին խոչընդոտեցին 10-ից ավելի ոստիկանները: Նրանք Ա. Վարդանյանին հորդորեցին վրան տեղադրելու թույլտվություն բերել քաղաքապետարանից, ինչից հետո չեն արգելի վրանի տեղադրումը: Ա. Վարդանյանը ու վրանը տեղադրելու հարցում նրան սատարողները  ոստիկաններից պահանջում էին իրենց խոչընդոտելու քայլերը հիմնավորել օրենքով:

Վերահսկող ոստիկաններին ավելի ուշ միացավ նաեւ փոխգնդապետ Արմեն Սահակյանը ու ասաց, որ քաղաքում վրանի տեղադրման հարցը քննարկվել է կլոր սեղանի շուրջ: Ի պատասխան Ա. Վարդանյանի, որը շարունակում էր պահանջել ցույց տալ, թե որտեղ է գրված, որ քաղաքացին պետք է վրանի տեղադրման համար քաղաքապետարանից թույլտվություն բերի, փոխգնդապետը խորհուրդ տվեց զանգահարել 1-02. «Ես պարտավոր չեմ, բոլոր օրենսգրքերն անգիր իմանալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031