Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. Զբոսաշրջիկներին հետաքրքրում է ազգային խոհանոցը

Մայիս 16,2012 15:41

«Տեսակետ» ակումբում այսօր կազմակերպված ասուլիսին խոհարարական տուրիզմի մասին խոսեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ու «Ռումեա» գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
Պարոն Մամուլյանը իր խոսքում նշեց, որ խոհարարական տուրիզմը ձեւավորվել է վերջին տարիներին, եւ այն մեծ դեր ունի Հայաստանի տուրիզմի զարգացման մեջ. «Բոլորս էլ, երբ գնում ենք ուրիշ երկիր, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում խոհանոցին: Դա ամենաուշն է մոռացվում»:

Ռուբեն Գրիգորյանը փաստում է, որ Հայաստանում հաճախ չգիտենք` ինչ պիտի հրամցնենք զբոսաշրջիկներին իրենց այցի ընթացքում: Մամուլյանն էլ տեղեկացրեց, որ նրանց առաջարկվում է ազգային խոհանոցից ամեն ինչ` ապուրներից մինչեւ աղանդեր: Եվ որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան մեր ավանդական ուտեստներին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ-ն կանցկացնի ցուցահանդես-փառատոներ: Առաջինը նախատեսված է հունիսի 12-ին` «Տոնածիսակատարական խոհանոց» անվանմամբ: Մասնակցության հրավերներ ուղարկել են տարբեր երկրներ, ինչպես նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին:

«Թոնրատոն», Տոլմայի, Խորովածի ու Գինու փառատոներ՝ սրանք էլ առաջիկայում կազմակերպվելիք մյուս միջոցառումներն են:

Ըստ Ռուբեն Գրիգորյանի, մենք ունենք իրադարձությունների կազմակերպման ու անցկացման ժամկետների խնդիր, իսկ եթե դրանք հստակ լինեն, շատ հնարավոր է, որ զբոսաշրջիկները հատուկ դրա համար այցելեն Հայաստան:

 Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031