Լրահոս
Օրվա լրահոսը

Էյ Թի Փի-ն այս գարնանը տնկում է ավելի քան 230.000 ծառ Հայաստանի 11 շրջաններում

Մայիս 30,2012 11:11

“Էյ Թի Փի”-ի ծառատունկը Սարատովկայում. Հայաստան Ծառատունկ Ծրագիր (ATP) այս գարնանը տնկել է ընդհանուր թվով 233,466 ծառ ողջ երկրով մեկ, ներառյալ 140,366 տնկիներ` տնկված Հայաստանի հյուսիսումգտնվող Սարատովկա գյուղում սեզոնային աշխատողների կողմից:

“Էյ Թի Փի” ԲՀ-ն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) վերջերս ավարտեց իր գարնանային ծառատունկը` տնկելով ընդհանուր թվով 230.000 ծառ ամբողջ Հայաստանում:  Ծառերի ընդհանուր թվից 140,366 տնկիները տնկվել են Հայաստանի հյուսիսում գտնվող Սարատովկա գյուղում, 51,100-ը տրամադրվել է համայնքներին նոր անտառային տարածքներ հիմնելու և 42,000-ը մրգատու և դեկորատիվ ծառեր են, որ տնկվել են 118 տեղամասերում և 11 շրջաններում:

“Էյ Թի Փի”-ն շարունակում է համագործակցել Հայաստանում հիմնված նոր ծրագրերի և կազմակերպությունների հետ: Ապրիլին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի “Այբ” ավագ դպրոցին “Էյ Թի Փի”-ն տրամադրեց տնկիներ և իր մասնագիտական խորհրդատվությունը դրանք տնկելու և խնամելու գործում: Ուսուցիչները, աշակերտները, ընկերները և ծնողները միացան ““Էյ Թի Փի”-ին` տնկելու 905 ծառ և թուփ դպրոցի տարածքում:

“Այբ” ավագ դպրոցը համատեղում է հայկական դպրոցի լավագույն ավանդույթները ժամանակակից կրթական տեխնոլոգիաների հետ: Դպրոցը կրթության նոր մշակույթ է ձևավորել` բարձրացնելու հայկական կրթության մրցունակությունը: Այս նախաձեռնությունը խորապես գնահատվում է “Էյ Թի Փի”-ի կողմից, քանի որ այն կիսում է երիտասարդ սերունդներին կրթելու մեր առաքելությունը,” մեկնաբանել է համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը, ով ղեկավարում էր դպրոցի ծառատունկը:

“Էյ Թի Փի”-ի հաջորդ ծրագրերից էր Տավուշի մարզի սահմանին գտնվող Բարեկամավանի գյուղի զարգացման ծրագրին միանալն էր: “Բարեկամավան գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանին և ծայրահեղ աղքատ է: 200 ընտանիքից միայն կեսն է դեռևս ապրում գյուղում, այնպես որ մեզ համար առաջնային խնդիր էր աշխատանք սկսել հենց այս գյուղում,” նշել է Արթուր Հարությունյանը:

Իռլանդիայի և Դուբայի հայկական համայնքների և այնպիսի կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպիսին են AGBU-ն և Macademias-ը, 3 ջերմոց է կառուցվել Բարեկամավանի ընտանիքների համար:

“Շահույթը, որ նրանք կստանան բերքից, կքաջալերի նրանց մնալ գյուղում, մեծացնել երեխաներին այստեղ և հաստատել ամուր ներկայություն այս ռազմավարական կարևորությամբ սահմանային համայնքում”, ավելացրել է Արթուր Հարությունյանը:

“Էյ Թի Փի”-ն 206 տանձենի, խնձորենի, նշենի և բալենի է տրամադրել Բարեկամավանի ընտանիքներին, իսկ տեղի եկեղեցու բակում տնկվել է 30 մշտադալար: “Էյ Թի Փի”-ն առաջնային խնդիր է համարում իր մրգատու ծառերի մեծամասնությունը տրամադրել ամենակարիքավոր և աղքատ համայնքների բնակիչներին,” շեշտել է Հարությունյանը:  “Էյ Թի Փի”-ն մրգատու ծառեր և ընկուզենիներ է տրամադրել նաև Ղուրսալիի, Ներքին Խնձորեսկի, Լեռնամերձի և Թեղենիկի կարիքավոր համայնքներին:

 

“Էյ Թի Փի”-ի SEEDS թիմը անտառային նոր տարածքներ է հաստատել Սարատովկայի հյուսիսային համայնքում, որ գտնվում: 2011թ. “Էյ Թի Փի”-ն մեկնարկեց իր նոր SEEDS ծրագիրը, որը զբաղվում է կայունության, սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման խնդիրներով:

“Սարատովկայի մոտակայքում չկային ո’չ ծառեր, ո’չ անտառային տարածքներ: Ուստի մենք հուսով ենք, որ այստեղի բնակչությունը կօգտվի պտղատու ծառերից և կվայելի իրենց համայնքի բուսականությունը”, նշել է SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը: Նոր անտառում տնկվել է կաղնի, սոճի, հացենի, խնձորենի և տանձենի: Տարածքին կից կա լիճ, որը սքանչելի տեսարան կստեղծի և կծառայի որպես տարբեր ջրային թռչունների ապաստան:

Սարատովկայի ծառատունկն իրականացրել են Վանաձորից և հարևան գյուղերից` “Էյ Թի Փի”-ի կողմից վարձված սեզոնային աշխատողներն, ովքեր մեծ մասամբ հայ փախստականներ էին Ադրբեջանից: “Էյ Թի Փի”-ի համայնքային անտառների ծրագրի շրջանակներում 41.100 տնկի է տրամադրվել Թեղենիկ, Կարենիս և Ծաղկունք գյուղերին, և ևս 10.000 տնկի` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքին:

Էյ Թի Փի-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու, առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով: “Էյ Թի Փի”-ի 3 գլխավոր ծրագրերն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման նախաձեռնությունը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.armeniatree.org. կայքը:

“Էյ Թի Փի”-ի ծառատունկը Այբ դպրոցում. “Էյ Թի Փի”-ի համայնքային ծառատունկ ծրագիրն այս գարնանը տնկել է ավելի քան 42,000 մրգատու և դեկորատիվ ծառեր Հայաստանի 118 տեղամասերում, ներառյալ Այբ դպրոցը ուսուցիչների, աշակերտների և ծնողների օգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031