Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես են չինացիները 136 ժամում շենք կառուցում. (Տեսանյութ)

Հունիս 09,2012 19:56

8- ամյա չինուհին մի քանի տարի սնվել է իր մազերով: Չինացի բժիշկները 8-ամյա չինուհի Յուենյուենի ստամոքսից հայտնաբերել են մազերի փունջ, որը առաջացել էր տարիների ընթացքում: Փոքրիկը ապրում էր տատիկ եւ պապիկի հետ, քանի որ նրա ծնողները աշխատանքի բերումով անընդհատ շրջագայում էին: Պարզվել է, որ երեխայի տատը տեղյակ է եղել, որ Յուենյուենը հաճախակի սնվել է իր մազերով, սակայն չգիտես ինչո՞ւ լռել է եւ ոչ մի տարօրինակ բան չի տեսել այդտեղ: Մազերի փունջը եղել է մոտ 500 գրամ քաշով, ինչի հետեւանքով բժիշկները ստիպված են եղել դիմել վիրահատության:

11 մետրանոց «շպարգալկա»: Ղազազստանի դպրոցներից մեկի աշակերտը պատրաստել է 11 մետրանոց ծածկագիր` քննությանից պատվով դուրս գալու համար: Դրա մեջ ընդգրկված բառերի քանակը հասնում էր շուրջ 25 հազարի: Դպրոցի տնօրենը, գնահատելով աշակերտի տանջանքը, ընդառաջել է նրան:

Անդորան աշխարհում միակ պետությունն է, որտեղ փոստային առաքումները անվճար են:

Ալկոհոլի նույնիսկ մեկ կաթիլից կարիճները կարծես խելագարվում են: Նրանք խայթում են իրենք իրենց այնքան, մինչև սատկեն:

Թե ինչպես են չինացիները 136 ժամում շենք կառուցում. (Տեսանյութ)

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930