Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն հայտնի են այն երգերը, որոնք Սուրենը կատարելու է «Նոր ալիք 2012»-ին

Հունիս 24,2012 23:23

Ապրիլին պարզ դարձավ, որ այս տարի «Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը կներկայացնի տաղանդաշատ երգիչ Սուրեն Առուստամյանը:

Արդեն պարզ են նաև այն երգերը, որոնք Սուրենը կատարելու է Յուրմալայում. «Որպես համաշխարհային հիթ ներկայացնելու է Էրիկ Կլեպտոնի «Change The World»  երգը: Հնարավոր  է սակայն, որ Սուրենը կատարի Ջո Կոկերի հայտնի երգերից մեկը: Իսկ  երկրի հիթը «Նոր ալիքում» կլինի «Ով սիրուն, սիրուն» երգը»,- հայտնում է asekose.am-ը, մրցույթն ու Սուրենի ելույթները կլինեն հուլիսի 14-24-ը Յուրմալայում, որտեղ էլ, հիշեցնենք,  օգոստոսի 15-ից էլ սկսելու է փոքրերի մրցույթը:

Ըստ «Նոր ալիք 2012»  երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանի`  «Մանկական նոր ալիք 2012-ում» Հայաստանի ներկայացնող Սոնա Գյուլխասյանի եւ  Արինա Մալխասյանի  հաղթանակի շանսերը բավականին մեծ են ու դա բոլորի կարծիքն է:

                                                                                                   Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930