Լրահոս
Օրվա լրահոսը

Զեպ Բլատեր. «Պարզապես, ուզում են ինձնից ազատվել»

Հուլիս 16,2012 11:20

 ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հանդես է եկել իր նախորդ Ժոաո Ավելանժին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության պատվավոր նախագահի կոչումից զրկելու օգտին:
Բլատերը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ ինքը 95-ամյա բրազիլացու անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ ոչ մի առնչություն չունի, ըստ որի Ավելանժը 1997 թվականին աշխարհի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունք տալու համար $1 միլիոն կաշառք է ստացել «International Sport and Leisure» (ISL) մարքեթինգային ընկերությունից, որը 2001-ին սնանկացել է: «Ես այդ պատմության մասին իմացել եմ ISL-ի սնանկացումից հետո միայն: Դժվար է անցյալն այսօրվա մասշտաբներով չափելը: Ես նրանց ոչ պաշտպանում եմ, ոչ էլ՝ արդարացնում: Դաշնային դատարանը պատժել է նրանց, ովքեր տարիներ շարունակ պնդում էին, թե ես կաշառք եմ վերցրել: Հիմա այդ մարդիկ ինձ վրա գրոհում են արդեն այլ հարթություններում: Նրանք, պարզապես, ցանկանում են ազատվել ինձնից», – հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահը «Blick» – ին:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031