Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ֆինանսներ է հատկացնում, որ բարեփոխվի ՀՀ իրավական համակարգը

Օգոստոս 29,2012 12:30

Երեկ Եվրոպական հանձնաժողովը Արեւելյան գործընկերության շրջանակներում հաստատել է տարեկան ծրագիրը, որը պետք է արագացնի Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումները եւ հող նախապատրաստի երկկողմ հարաբերությունների ծավալների մեծացման, քաղաքական ասոցացման եւ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրացման համար։

Նախատեսվամ է, որ նոր ֆինանսական օգնությունը՝ 60 մլն եվրոն, պետք է ներառի նոր հնարավորություններ՝ ազգային առանցքային հաստատությունների կրթության համար, ինչպես նաեւ այն նախատեսում է փորձագիտական կոնսուլտացիաների տրամադրում ու ավելի լավ պրակտիկա, եւ փաստաբանների, դատախազների ու դատավորների համար ավելի լավ դպրոցների ստեղծում։ ԵՄ-ն այսպիսով նախանշում է, որ իր հիմնական նպատակը անկախ, թափանցիկ եւ արդյունավետ դատական համակարգն է, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, եւ որը պետք է հենվի ԵՄ-ի կողմից դատական բարեփոխումների համար Հայաստանին տրամադրված նախորդ օժանդակությունների վրա։

Նախատեսվում է նաեւ, որ ֆինանսական այս օժանդակությունը պետք է աջակցի հայկական այն հաստատություններին, ովքեր մասնակցում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախապատրաստմանն ու հետագա իրագործմանը։

… Այս համատեքստում թերեւս արժե հիշել ԵՄ-ի կողմից այս տարվա մայիսին հրապարակված վերջին (տարեկան) զեկույցը, ինչից պարզ կդառնա, որ արդարադատության ոլորտի բարեփոխման համար ֆինանսական օժանդակություն հատկացնելու որոշումը պատահական չէր, եւ որ մինչ այդ ԵՄ-ն արդեն հայտարարել էր, թե այդ ոլորտում ինչ խնդիրներ է տեսնում։

Այսպես, զեկույցում նշվում էր, որ Հայաստանը գգալի առաջընթաց է ապրել «Հիմնական խորհուրդներ» վերնագրով բանաձեւի իրագործման, «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների» հարցում, բայցեւ այդուհանդերձ, որոշ առաջարկներ է ներկայացվել ՀՀ-ին։ Մասնավորապես, ԵՄ-ն առաջարկել էր Հայաստանին 2013-ին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ վերացնել թերացումները, որոնք բացահայտվել, մատնանշվել են ԵԱՀԿ/ԺԿՄԻԳ-ի կողմից՝ 2012-ի մայիսի ԱԺ ընտրությունների հետ կապված՝ ընդունված միջազգային ժողովրդավարական չափանիշներին ամբողջությամբ համապատասխանելու համար, ակտիվացնել ջանքերը Ադրբեջանի հետ՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա, ապահովել ԵՄ ներկայացուցիչների անվերապահ մուտքը ԼՂ եւ հարակից շրջաններ, ամբողջովին հետաքննել 2008-ի մարտյան բախումների ժամանակ արձանագրված մահվան դեպքերը եւ անազատության մեջ գտնվողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման ու արդարադատության պատշաճ գործընթացի խախտման մասին պնդումները, ավարտին հասցնել եւ կյանքի կոչել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության ու Գործողությունների պլանը, կոռուպցիայի դեմ պայքարի համար ամրապնդել Հակակոռուպցիոն ռազմավարության կատարումը եւ ավելացնել կոռուպցիայի դեմ պայքարի պոտենցիալը։

Առաջարկում էր նաեւ ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված բարեփոխումների արդյունավետության բարձրացում, այդ թվում պետական կառավարման եւ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցներ, մասնավորապես, դատական իշխանության անկախության մեծացում, Դատաիրավական օրենսգրքի վերանայում, եւ ոստիկանության բարեփոխումների ծրագրի իրականացում։ Եվ այդ ֆինանսական օժանդակության համատեքստում ամենակարեւոր պահը. «Չնայած բարեփոխումներին, հասարակության վստահության մակարդակը դատական համակարգի հանդեպ մնում է ցածր, իսկ կոռուպցիայի ընկալումը՝ բարձր»,- նշվում էր զեկույցում:

Բացի այդ, ԵՄ-ն առաջարկել էր շարունակել ճյուղային բարեփոխումները եւ առեւտրի ու դրան առնչվող ոլորտներում օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը հնարավորինս մոտեցումը, որոնք ներկայացված են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի նախապատրաստվելուն ուղղված առանցքային եւ հավելյալ առաջարկներում։

Ինչպես տեսնում ենք, իր վերջին զեկույցից հետո ԵՄ-ն փաստորեն սկսել է ֆինանսական օժանդակություններ տրամադրել՝ իր կողմից առաջարկված բարեփոխումների համար եւ աոաջինը վւաստորեն արդարադատության ոլորտին էր առնչվում, եւ ըստ էության, փորձում է այսպիսով վերացնել նախորդ զեկույցում նշված կոռուպցիան։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031